Բաքվում սկսվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 14:00

Բաքվում այսօր՝ ապրիլի 8-ին, մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը (Դավոսյան ֆորում) «Ռազմավարական երկխոսություն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասին» թեմայով, հաղորդում է ադրբեջանական “APA” գործակալությունը:

Բացման խոսքով հանդես է եկել ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը: Նրա խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը Կովկասի  տնտեսական զարգացման նախագծերի քննարկումն ու նրա համար առանձնահատուկ ռազմավարությունների մշակումն է:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա Հարավային Կովկասի համար ռազմավարական նախագծերի թվում նշել է Բաքու-Կարս-Թբիլիսի երկաթգիծը և TANAP գազամուղի կառուցման դեռ երկու տարի առաջ նախաստորագրված համաձայնագիրը:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply