Ի հեճուկս շատերի Քիմ Քարդաշյանը ներկայացել է նեղ շրջազգեստով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 15:32

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Նյու-Յորքում ներկայացել է մոխրագույն նեղ ու գրկող շրջազգեստով` ցուցադրելով իր շքեղ կազմվածքը:  Eonline-ը հաղորդում է, որ  32-ամյա բարձրաշխարհիկ «վագրուհին» հերթական անգամ ապացուցեց, որ հղի կանայք պարտադիր չէ, որ հագնեն լայն ու տձև հագուստ, որը կծածկի իրենց կլորիկ փորը: Այս անգամ Քարդաշյանը հագել էր նեղ, մոխրագույն զգեստ, որը զարդարված էր բյուրեղներով: Դրանով նա իրեն ատողներին մեկ անգամ ևս շշմեցրեց:

Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ նա հագուստի ընտրության հարցում անճաշակ է և չի շտապում հրաժարվել նեղ շրջազգեստներից և բարձրակրունկ կոշիկներից: Ի պատասխան Քիմը հայտարարեց, որ իրեն ատողների կարձիքների նկատմամբ անտարբեր է և կկրի այն իրերը, որոնց մեջ իրեն լավ է զգում:

Դիտվել է 1778 անգամ:
Print Friendly

Leave a Reply