Հյուսիսայն Կորեան հրապարակել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի խրտվիլակի վրա վարժեցված շների հարձակման տեսագրությունը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 13:57

Հյուսիսային Կորեան այսօր,  կրկին սպառնալով հարձակվել իր հարևանի վրա,  հրապարակել է մի տեսագրություն, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են վերժեցված ռազմական շները հարձակվում իրենց թշնամի երկրի նախարարին պատկերող խրտվիլակի վրա:

Պետական հեռուսաալիքով ցուցադրված քարոզչական հոլովակում  կենդանիները հոշոտում են Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան Չժինի խրտվիլակը:

Հոլովակում ցուցադրվում է նաև շների վարժեցումից մի հատված, որտեղ նրանք ցատկում են վառվող շրջանակի մեջ եղած անցքով:

Այս հոլովակը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշել է հետաձգել հաջորդ շաբաթ տեղի ունենալիք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումը՝ մտածելով, որ այդ փորձարկումը սխալ կմեկնաբանվի Փհենյանի կողմից:

Նոր քարոզչական հոլովակում երևում է նաև, թե ինչպես են զինվորները Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի լուսանկարը օգտագործում որպես կրակային փորձերի նշանակետ:

Հոլովակի վերջում խրտվիլակը ոչնչացվում է հրթիռի արձակման միջոցով:

Պարզ չէ, թե Հյուսիասային Կորեայի պետական KCNA լրատվական գործակալության հրապարակված հոլովակը որտեղ և երբ է նկարահանվել:

Անանուն զինվորը զգուշացնում է, որ իրենք պատրաստ են հարձակվել իրենց հարևանի վրա հենց հրաման լինի:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply