Եգիպտոսում բախվել են քրիստոնյաներն ու մահմեդականները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 22, 2009 16:24
Ութ մահմեդական և մեկ քրիստոնյա վիրավորվել են Եգիպտոսի Բանի Սույեֆ նահանգում տեղի ունեցած բախումների արդյունքում, որն ունեցել է կրոնական ենթահող: Մահմեդականները փորձել են արգելել Ազբե Բուշրա գյուղի քրիստոնյաներին պատարագ մատուցել գյուղի բնակարաններից մեկում, ապա շրջապատել ու քարկոծել են հոտի հովիվի մեքենան` փորձելով արգելել նրան մասնակցել հավատացյալների կիրակնօրյա հավաքին: Եգիպտոսի ոստիկանությունը միջամտել և բաժանել է կռվի մասնակիցներին ու ձերբակալել 20 մահմեդականի ու 12 քրիստոնյայի: Գյուղն ունի 4 հազար բնակիչ, որոնցից 200-ն են քրիստոնյա: Նշվում է, որ տվյալ գյուղում կրոնական հողի վրա բախումները պարբերական բնույթ ունեն:
Reuters, Al-Nahar






Facebook
Tweet This
Email This Post
