Փրկարարներն օգնության են հասել Ողջի գետն ընկած 46-ամյա տղամարդուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 13:34

Ապրիլի 7-ին, ժամը 17.37-ին տեղե­կու­թ­յուն է ստացվել, որ Սյունիքի մարզում քաղաքացին ընկել է Կապանի միջով հոսող (Մ. Հարությունյան փողոցի կողմից)  Ողջի գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները` ոստիկաների հետ համատեղ, գետից դուրս են բերել Կապանի բնակիչ, 1967 թ. ծնված Արայիկ Նազա­րեթ­յանին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնուհետև` նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply