Վահրամաբերդում ականի պայթյունից երկու երեխա է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 13:29

Ապրիլի 7-ին, ժամը 12.30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդի գյուղի մոտ` ՌԴ «Կամխութ» հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել են 2 երեխա:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Չբացահայտված հանգամանքներում, հրաձգարանի տարածքում, հակատանկային ականի պայթյունից մահացել են Վահրամաբերդ գյուղի բնա­կիչ­ներ, 2002 թ. ծնված Արթուր Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մուշեղ Գևորգյանը:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply