Փրկարարներն օգնության են հասել տարեց կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 12:52

Ապրիլի 8-ին ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել՝ 1936 թ. ծնված Ասյա Հովհաննիսյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply