«Dasaran.am» կրթական ծրագիրը հայտարարում է «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2013 12:03

«Dasaran.am» կրթական ծրագիրը ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթ, որը նախատեսված է  «Dasaran.am» կրթական ծրագրին միացած 757 դպրոցների համար:

Մրցույթի անցկացման նպատակն է բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումն, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:

Մրցույթում հաղթող կճանաչվեն այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը` հնարավորություն տալով աշակերտների ծնողներին Dasaran.am-ի միջոցով հետևել կրթական գործընթացին` դրանով իսկ նպաստելով իրենց երեխայի առաջադիմության բարձրացմանը:

Մրցույթում առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները կարժանանան բազմաթիվ մրցանակների, ընդ որում` լավագույնները կստանան համակարգիչներ անհրաժեշտ սարքավորումներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր` «Dasaran.am» կրթական ծրագրի և իր գործընկերների կողմից:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ և նույնքան ծնող, 757 տնօրեն և 28.631 ուսուցիչ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

Դիտվել է 2133 անգամ:
Print Friendly

Leave a Reply