Չավեսի հետնորդն ընտրողներին սպառնացել է “Մարակապանայի անեծքով”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 11:21

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է,  որ ով ընտրությունների ժամանակ  չքվեարկի իր օգտին,   հնագույն անեծքի սպատնալիքի տակ կհայտնվի:

Մադուրոն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հիշեցրել է վենեսուելական”Մարակապանայի անեծքի” մասին:

XVI դարում Մարակապանայի մոտ  իսպանացի գաղութարարների կողմից սպանդ է կատարվել, բազում հնդկացի տեղաբնակներ են սպանվել:

Ամազոնիայի նահանգում ընտրողների առջև ելույթ ունենալով` Մադուրոն իր հակառակորդին համեմատել է կոնկիստադորների հետ: Էնրիկե Կապրիլեսն էլ իր հերթին հատարարել է, որ Մադուրոյի հաղթանակը “ընտրողների համար միակ անեծքը” կլինի:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply