Եգիպտոսի նախագահ Մուրսին կարգադրել է ուժեղացնել Սբ. Մակոսի տաճարի պաշտպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 11:05

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հեռախոսային բանակցություններ է վարել Ղպտական ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս II-ի հետ: Ինչպես հայտնել է “Ալ-Ահրամ” տեղեկատվական տիրույթը, արաբական պետության ղեկավարը ապրիլի 7-ի  երեկոյան կարգադրել է ուժեղացնել տաճարի պաշտպանությունը, որտեղ քրիստոնյաների ու մահմեդականների միջև բախումների հետևանքով մեկ մարդ է զոհվել, 66-ը` վիրավորվել:

“Տաճարի վրա ցանկացած հարձակումն անձամբ իմ դեմ է ուղղված”,-ասել է Մուրսին, նշելով, որ բոլոր` թե քրիստոնյա և թե մահմեդական եգիպտացիների համար  պատասխանատու  է պետությունը:

Կահիրեում միջդավանական բախումները վերսկսվել են ապրիլի 6-ին: Սբ. Մարկոսի տաճարում ողբում էին կրոնական հողի վրա զոհված 4 զոհվածներին: Ընդ որում բախումների պատճառն անմեղ մանկական զբաղմունքն է եղել. քրիստոնյա մի խումբ մանուկներ ներկել են մի շենքի պատ, որը հետագայում պարզվել է, որ իսլամական կրոնական կենտրոնին է պատկանում: Այն ժամանակ ծեծկռտուքի պատճառով զոհվեց 5 մարդ` 4-ը քրիստոնյա, մեկը` մահմեդական:

Նրանց թաղումը նոր բախման պատճառ դարձավ: Եկեղեցուց դուրս գալով` երիտասարդները  հարձակվել են ոստիկանների վրա, քարեր նետել: Ոստիկաններն էլ արցունքաբեր գազ են կիրառել, ինչն էլ ամբոխին վրդովեցրել է: Ծեծկռտուքին միացել են նաև մահմեդականները:

Մինչև հիմա իրավիճակը լարված է: Ղպտական եկեղեցու ղեկավարը զսպվածություն   դրսևորելու և  բռնությունը  վերջացնելու կոչով դիմել է հավատացյալներին:

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply