Օբամայի կինն իրեն միայնակ մայր է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 10:36

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինն իրեն միայնակ մայր է անվանել: Հետո  նա ուղղել է ինքն իրեն  ու ասել, որ երբեմն իրեն միայնակ ու անընդհատ զբաղված մայր է զգում, քանի որ իր ամուսինը, փաստացի, ապրում է աշխատավայրում: ”Գիտեք, երբ ամուսինդ նախագահ է, երբեմն միայնակ ես զգում”,-նշել է նա:

Ամերիկյան տաբլոիդները չեն հավատացել այդ խոսքի պատահականությանը` կապելով այն վերջերս կատարված այն պատմության հետ, երբ Բարաք Օբաման հրապարակավ հաճոյախոսություն արեց Կալիֆոռնիայի դատախազ Քամալա Հարրիսին  նրա արտաքինի վերաբերյալ:

Հետ նախագահը ստիպված էր ներողություն խնդրել իր խոսքերի համար, քանի որ նրա խոսքերը ԱՄՆ-ի շատ բնակիչներ գնահատեցին որպես սեքսուալ արտահայտություն : ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին եզրակացրել են, որ Բարաք Օբաման պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի կնոջն ու քիչ նայի մյուս կանանց:

Դիտվել է 1863 անգամ:
Print Friendly

Leave a Reply