Օմանը որոշել է փոխել աշխատանքային օրերի կարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 9:45

Օմանի իշխանությունները որոշել են այս տարվա մայիսի 1-ից հանգստյան օրեր հայտարարել ուրբաթն ու շաբաթը:

Ներկայում Օմանում հանգստյան օրեր են հինգշաբթի-ուրբաթը: Սակայն մահմեդական աշխարհի պետություններից մեծամասնությունում, ինչպես ասենք` ԱՄԷ և Քաթարը, գլխավոր հանգստյան օրվանից (ուրբաթ) բացի, հանգստյան օր է շաբաթը:

Օմանի կառավարիչ Քաբոս բին Սաիդն արդեն կարգադրել է հանգստյան օրերը ուրբաթ-շաբաթ տեղափոխել: Բացի այդ, սուլթանի կարգադրությամբ, մասնավոր կազմակերպությունները, ինչպես և պետական հիմնարկներն, անցնելու են հնգօրյա աշխատանքային շաբաթի:

Տվյալ որոշումը հնարավորություն կստեղծի շատ օմանցիների ընդունվելու մասնավոր հատված, իսկ Օմանի ու Քաթարի “համաժամանակյա” հանգստյան օրերն Օմանից տվյալ երկրներ զբոսաշրջիկների ուղևորություններն ավելի հարմար կդարձնեն:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply