Հեղինակային երգեր՝ նվիրված կանանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2013 13:35

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապրիլի 7-ի ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ տոնական միջոցառումները :
Օղակաձև զբոսայգու Վահան Տերյանի արձանի հարակից տարածքում անցորդ բոլոր կանանց և աղջիկներին տասնյակ երիտասարդներ քաղաքապետի անունից բաժանել են գունագեղ վարդեր ու շնորհավորական բացիկներ՝ ստորագրված անձամբ Տարոն Մարգարյանի կողմից:
Ընթերցելով բարեմաղթանքները՝ անցորդ կանայք շնորհակալություն են հայտնել քաղաքապետին վերաբերմունքի և օրը իրապես տոնական դարձնելու համար:
Անցորդ կանանց ու աղջիկներին ապրիլի 7-ի կապակցությամբ համերգային ծրագրով շնորհավորել են հեղինակային երգի կատարողները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply