Ապրիլի 7-ից գործարկվել են մայրաքաղաքի գլխավոր շատրվանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2013 18:31

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումները եզրափակվել են Հանրապետության հրապարակում, ուր կանանց տոնի առթիվ, ինչպես և նախապես հայտարարվել էր, վերագործարկվել են մայրաքաղաքի գլխավոր շատրվանները:
Տոնական միջոցառման շրջանակում նաև ֆլեշմոբ էր կազմակերպվել: Երևանի մասին հնչող սիրված երգերից մեկի ուղեկցությամբ՝ տասնայկ զույգեր շատրվանների հարակից ճեմուղին վերածել էին պարահրապարակի:
Երևանյան երգող շատրվաններն ապրիլի 7-ին գործարկելը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն էր, տոնի առթիվ որպես ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, ովքեր շտապել էին Հանրապետության հրապարակ՝ այս տարի առաջինը տեսնելու ու ունկնդրելու շատրվանների երգը: Երևանի քաղաքապետի անունից այստեղ էլ կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկներ ու վարդեր են հանձնվել:
Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը իրենց շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետին՝ ուշադրության և հաճելի անակնկալի համար:
Տոնական Երևանի տարաբնույթ միջոցառումներով հատկապես տպավորվել էին առաջին անգամ մայրաքաղաք ժամանած սփյուռքահայ ու օտարերկրացի կանայք, ում համար որքան անսովոր, նույնքան տպավորիչ էին գրեթե ամեն քայլափոխի մատուցվող անակնկալները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply