Չիլիում մտադիր են արտաշիրմել Պաբլո Ներուդայի աճյունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 9:33

Երկուշաբթի Չիլիում սկսվել է 1973-ին վախճանված բանաստեղծ  Պաբլո Ներուդայի արտաշիրմման աշխատանքների նախապատրաստությունը:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը վախճանվել է 69 տարեկանում, Ավգուստո Պինոչետի  ռազմական խունտայի կողմից Չիլին գրավելուց 12 տարի անց: Ներուդան կոմունիստական կուսակցության անդամ էր ու Սալվադոր Ալիենդեի ջերմ պաշտպանը, որին տապալեցին Պինոչետի կազմակերպած հեղաշրջման ժամանակ:

Իշխանությունները ցանկանում են պարզել`  Ներուդան իսկապես քաղցկեղից է մահացել, թե ինչպես նրա նախկին վարոդն ու ու անձնական օգնականն է հայտնել, Պինոչետի կարգադրությամբ` թունավորման հետևանքով:

Քրեական փորձագետների խումբն աշխատում է  Իսլա Նեգրայի օվկիանոսի ափին գտնվող բանաստեղծի տանը, որտեղ էլ թաղված է նա:

Դիտվել է 1665 անգամ:
Print Friendly

Leave a Reply