Մայրության և գեղեցկության տոնի առիթով Աջափնյակում ջազ էր հնչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2013 16:31

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Մայրության և գեղեցկության տոնի առիթով, մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկած տոնական միջոցառումները լի էին հաճելի անակնկալներով:
Կանանց ու աղջիկներին էր նվիրված նաև Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված ջազային կատարումներով ուղեկցվող համերգը: Աջափնյակցիները հնարավորություն ունեցան երիտասարդ ջազմենների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններից:
Հատկանշական է, որ դեռևս նախորդ տարեվերջին մայրաքաղաքի համաչափ զարգացման ծրագրով հիմնովին բարեկարգված հանգստի գոտին, ինչպես և նախատեսված էր, աջափնյակցիների համար իրոք դարձել է յուրովի կենտրոնատեղի:
Մշտապես մարդաշատ այգին այս անգամ նաև տոնական էր: Այդ էին հուշում նաև կանանց ու աղջիկներին վարդեր բաժանող երիտասարդ կարաբալաների առկայությունը:
Տոնական միջոցառումը շարունակվելու է մինչև ուշ երեկո:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply