Կայացել է Սարգսյան-Քլինթոն հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 14, 2010 7:52

Կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հանդիպումը Washington Convention Center-ում:

Անկախի աղբյուրը Վաշինգտոնից հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և այլք:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և   Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի և  Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաև  Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:

Մինչ այդ, Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply