Շնորհավորական բացիկներ և վարդեր՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2013 13:15

Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող <> սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձևավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ: Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել է հնչող կենդանի երաժշտությամբ: Երևանի քաղաքապետարանի գարնանային հերթական անակնկալից շոյված կանայք շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար՝ իրենց հերթին ապրիլյոթյան բարեմաղթանքներ հղելով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply