Հրդեհներ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2013 8:23

Հրդեհ Լոռու մարզում

Ապրիլի 6-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայլովկա գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռ. Հարությունովին պատկանող անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.09-ին, մարվել` 19.20-ին: Այրվել է անասնագոմի տանիքը` 1 քմ:

Հրդեհ է բռնկվել

Ապրիլի 6-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 23 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկում` վերանորոգվող սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.48-ին, մարվել` 17.55-ին: Այրվել են` 70 քմ հատակի մեկուսիչ շերտը, 2 դուռ, 1 դուռն ու լոգախցիկը` մասամբ, 2 պատուհան և օդորակիչ:

Այրվել է անասնակեր

Ապրիլի 6-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել` 15.42-ին: Վ.Օհանյանին պատկանող տան բակում այրվել է 1.5 տ պահեստավորված անասնակեր:

Հրդեհ անտառում

Ապրիլի 6-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակա անտառում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.02-ին, մարվել` 16.29-ին: Այրվել է 30 հա բուսածածկ տարածք:

Այրվում է ավտոտնակ

Ապրիլի 6-ին, ժամը 11.49-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոմունայի թաղամասում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 31 տան մոտակա ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է 12.12-ին, մարվել` 12.22-ին:

Այրվել է Ժ.Մելիքյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 24 ք.մ և «ՎԱԶ-2106» մակնիշի 59 SS 264 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply