Հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու դեպքում. Հիքմեթ Չեթին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2013 8:13

Թուրքիայի նախկին արտգործ նախարար Հիքմեթ Չեթինը ադրբեջանական «Trend.az» լրատվական գործակալությանը արած մի հայտարարության մեջ ասել է, որ հայ-թուրքական սահմանը հնարավոր կլինի բացել միայն Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու դեպքում: Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը առանձնակի հարաբերությունների մեջ են և այդ հարաբերությունները լավագույն կերպով բնութագրում է Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը:
Չեթինը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի կարողանալու միակողմանիորեն բացել և այս իրավիճակը կարևոր է հատկապես Ադրբեջանի և Հարավային Կովկասի հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից: Հիքմեթ Չեթինի պաշտանավարման շրջանում վերոհիշյալ սահմանը բաց էր, սակայն ղարաբաղյան հակամարտության ծագմամբ այն փակվեց: Նա նշել է նաև, որ Թուրքիան չպետք է Ադրբեջանին վնասող որոշում ընդունի: Անդրադառնալով Երևան-Վան չվերթի խնդրին՝ Չեթինը հայտնել է, որ այդ առիթով որոշում է ընդունում ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ թուրքական մասնավոր մի ընկերություն: Հայտարարելով, որ Թուրքիան բաց երկիր է և այդ պատճառով մասնավոր ընկերությունները յուրաքանչյուր որոշում կարող են ընդունել, Չեթինը ասել է, որ չվերթի չեղյալ համարման որոշումը ընդունվեց կրկին Ադրբեջանի հարցի հետ կապված մտավախություններից ելնելով:
Չեթինի կարծիքով՝ տարածաշրջանում պետք է խաղաղություն չևավորել: Դրա հետ մեկտեղ այդ խաղաղությունը անհրաժեշտ է հաստատել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի որոշումների համաձայն: Նախկին նախարարը համուզված է, որ Ղարաբաղյան հարցը պետք է քայլ առ քայլ լուծել, իսկ առաջին փուլում անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը ամենաքիչը հինգ շրջան ազատի, ինչն էլ կդառնա հարցի կարգավորման առաջին ազդանշանը:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply