Սիրիայում 4 իտալացի լրագորղներ են ձերբակալվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 6, 2013 23:13
Իտալիայի արտգործնախարարության տեղեկություններով՝ Սիրիայում չորս իտալացի լրագրողներ են ձերբակալվել:
Շաբաթ օրը նախարարությունից հայտնել են, որ իրենք կապ են պահպանում լրագրողների ընտանիքիների հետ, սակայն հրաժարվել են հայտնել, թե ում կողմից են նրանք ձերբակալվել կամ արդյոք նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Իտալական մամուլի տվյալներով՝ բոլոր չորս լարգրողները RAI հանրային հեռուստատեսության աշխատակիցներ են: Նրանք Սիրիայի տարածք էին մտել այս ամսվա սկզբին, նպատակ ունենալով օրվա ընթացքում այդտեղ աշխատել, իսկ երեկոյան անցնել Թուրքիայի տարածք: Ուրբաթ օրը արված առաջին հայտարարության մեջ նշված է, որ նրանք ձերբակալվել են Սիրիայի հյուսիսային հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում:
Դիտվել է 1362 անգամ:





Facebook
Tweet This