Ադրբեջանցի դիվանագետը թուրքական «Radikal» թերթին մեղադրում է պրոհայկական լինելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 23:05

Անգլիայում ասիացի երեխաները բախվում են խտրական վերաբերմունի հետ
Անգլիայի Բիրմիգեմ քաղաքում 9 տարեկան մի տղայի թույլ չեն տալիս մասնակցել խաղերին «Knowle Juniors» ֆուտբոլային մարզադպրոցում միայն այն պատճառով, որ երեխայի մայրը` Ֆեհնեզ Խանը ասիական արմատներ ունի: Երկու տարի է, ինչ երեխան պարապում է այդ ակումբում, սակայն նրան մշտապես նստեցնում են պահեստայինների նստարանին: Մայրը պատմել է, որ ակումբը կտրականապես հերքում է այս պնդումները և հարցաքննություն է սկսել այս կապակցությամբ:
«Radikal»-ը հաղորդում է, որ ակումբի խոսնակի արած հայտարարության մեջ ասվում է. «Սա խտրականության հարց չէ, այն կապված է ֆուտբոլի հետ»: Նա նշել է, որ մյուս երեխաներն էլ են սխալներ անում և այդ պատճառով մնում են պահեստայինների նստարանին: Ոստիկանության խոսնակն էլ ասել է, որ իրենք տեղյակ են այս մասին և ուզում են, որ խնդիրը առանց ավելորդ բարդությունների լուծվի:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply