Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 22:54

Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան թոքերի բորբոքման դեմ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Ըստ հարավային Աֆրիկայի ներկայիս նախագահ Ջեյկոբ Զումայի՝ Մանդելայի վիճակը գրեթե երկու շաբաթ հիվանդանոցում մնալու ընթացքում կանոնավոր կերպով լավացել է:

Շաբաթ օրը արված հայտարարության մեջ Զուման շնորհակալություն է հայտնում հիվանադանոցի անձնակազմին Մանդելային արդյունավետ կերպով խնամելու համար:

Դեկտեմբերից հետո սա Մանդելայի հոսպտալացման երրորդ դեպքն է:

Անցած դեկտեմբերին նա 18 օր էր անցկացրել հիվանդանոցում՝ բուժվելով թոքերի վարակի և լեղապարկի քարերի դեմ: Այս տարվա սկզբին նա հոսպիտալացվել էր ևս մեկ անգամ բժշկական հետազոտություն անցնելու համար:

Ըստ Զումայի՝ հարավային Աֆրիկայի նախկին նախագահը իր բուժումը կշարունակի տանը:

Ռասայական մեկուսացման վերացումից հետո Մանդելան դարձավ հարավային աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը և երկիրը ղեկավարեց 1994-1999թթ ընթացքում:

Նա Նոբելյան խաղաղության մրցանակ է ստացել ռասայական մեկուսացման վերացման գործում ոչ ուժային մեթոդների կիրառման համար:

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply