Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն զրույց են ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 14, 2010 3:43

Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից տրված աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի  ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեթ Դավութօղլուն զրույց են ունեցել:

Նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply