ՀՀ փոխվարչապետն ընդունեց UNICEF-ի տարածաշրջանային փոխտնօրենին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 6, 2013 22:35

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային փոխտնօրեն Քիրսի Մադին եւ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը եւ Տարածքային կառավարման նախարարությունը հիմնադրամին համարում են վստահելի գործընկեր եւ կարեւորում են կառույցի գործունեությունը Հայաստանում: «Համատեղ իրականացվող ծրագրերը միշտ արդիական են եղել: Ուրախ եմ, որ մեր համատեղ աշխատանքի օրակարգն աստիճանաբար առավել ընդգրկուն է դառնում»,-նշեց փոխվարչապետը: Նա գոհունկության հայտնեց ինչպես երեխաների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում արդյունավետ համագործակցության համար:

Անդրադարձ եղավ նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել բարեփոխումներին` հատկապես սոցիալական եւ տեխնիկական բաղադրիչների մասով: Կարեւորվեց մարզերի տարածքային սոցիալական պլանների մշակման ոլորտում համատեղ աշխատանքի իրականացումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply