Շարունակվում է ՀՀ Նախագահի այցը Վաշինգտոն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 13, 2010 19:24

Շարունակվում է ՀՀ Նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ` Նախագահ Սարգսյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:

ՀՀ Նախագահը ապրիլի 12-ին հանդիպել է նաև Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply