Տարոն Մարգարյանի նվերը գյումրեցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2013 22:27
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նվերներ է ուղարկել հայրաքաղաք Գյումրի: Այսօր Գյումրու քաղաքապետարանը ստացավ մայրաքաղաքային նվերները` 10 նստարան և 4 աղբարկղ: Նստարաններից 6-ը և 4 աղբամանը տեղադրվելու են Վարդանանց հրապարակում, իսկ մյուս 4 նստարանները՝ թատերական հրապարակում:ՙ”Ինչպես գիտեք Գյումրին մշակութային մայրաքաղաք է, պատրաստվում է տոնակատարություններին: Բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպելու, սա էլ Երևանի քաղաքապետարանի կողմից մի փոքրիկ նվեր է մեր հրապարակը ձևավորելու համար”, – ասում է Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանը:Նստարաններն ունեն նաև ամրացման տեղեր, որպեսզի դրանք գողանալու հնարավորություն չլինի: Հավելենք, որ շաբաթներ առաջ գողացել էին Գյումրու նոր աղբարկղերից մի քանիսը, սակայն, ինչպես ըեղեկացրեցին քաղաքապետարանից, դրանք վերադաձվել են:
Շիրակի մարզպետարանից Երևանի քաղաքապետի այս քայլը հետևյալ կերպ են մեկնաբանում. “Սա Տարոն Մարգարյանի անձնավորված նվերն է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որպես նորանշանակ մարզպետ, իսկ մարզպետն էլ նվիրել է Գյումրի քաղաքին”:
Նոր նստարանները, որոնց վրա գրված է “Երևան Գյումրի”, վերոնշյալ հրապարակներում կտեղադրվեն տարածքները բարեկարգելուց հետո:






Facebook
Tweet This
Email This Post
