Կառավարությունը կօգնի Գյումրիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 21:47
Դեռևս դեկտեմբեր ամսին Գյումրին ճանաչվել էր “2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք”: Սա նշանակում է, որ քաղաքը միջոցառումներին պատրաստվելու է յուրովի, կատարվելու են մի շարք շինարարական ու կոսմետիկ աշխատանքներ: Մասնավորապես, ամենահուզող հարցը քաղաքի փողոցների խնդիրն է: Քաղաքի երկրորդական փողոցները վաղուց դադարել են փողոց կոչվելուց, դրանք ավելի շատ միջին դարերի գյուղամիջյան ճանապարհ են հիշեցնում: Այստեղ երկրորդական փողոցներն այնքան անանցանելի են, որ անգամ շտապ բուժօգնության մեքենաները չեն գալիս` կանչերի դեպքում. շատ դեպքերում հիվանդին են հասցնում հարակից քիչ թե շատ բանուկ փողոցում կայանած մեքենային:
Երկրորդական փողոցներում բացակայում է նույնիսկ արտաքին լուսավորությունը: Երեկոյան ժամերին այս փողոցների բնակիչները չեն կարող տանից դուրս գալ. նախ, գրեթե քաղաքային տրանսպորտ չի աշխատում, մարդիկ ստիպված կենտրոնական փողոցներ են դուրս գալիս  ինչ-որ տեղ գնալու համար, իսկ թափառող շների մասին խոսելն ավելորդ է: Այս փողոցները ողողված են նաև կենցաղային ու շինարարական աղբով:Ու, քանի որ 1-2 ամսից մեկնարկում են միջոցառումները, դրանց համար անհրաժեշտ է գոնե կենտրոնական փողոցների բարեկարգում, սակայն համայնքային բյուջեն նման հնարավորություններ չունի: Վերջապես, Գյումրիին այս հարցում օգնության ձեռք մեկնեց կառավարությունը:
“Մարզպետի անմիջական միջնորդութ­յամբ կառավարությունը գումար է հատկացրել Գյումրի քաղաքին՝ 300 մլն դրամ, հիմնականու­մ Վարդանանց հրապարակում և հարակից փողոցներու­մ հիմնանորոգ­ման աշխատանքնե­ր կատարելու համար: Որպեսզի գոնե հրապարակի հատվածում ամբողջությ­ամբ բարեկարգ լինի: Երկրորդակա­ն փողոցների խնդրով պայմանավոր­ված ամբողջությ­ամբ ուսումնասի­րվեց քաղաքը, մոտ 6 մլրդ դրամ է անհրաժեշտ այդ աշխատաքներ­ն իրականացնե­լու համար”, – նշեց Շիրակի մարզպետարա­նի աշխատակազմ­ի քաղաքաշինո­ւթյան վարչության­ տրանսպորտի­ և ճանապարհաշ­ինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:­
Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply