Վայոց Ձորի Խաչիկ գյուղական համայնքի ղեկավարի ապրիլի 18-ին նախատեսված ընտրությունները չեն կայանա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2010 19:04

Վայոց Ձորի Խաչիկ գյուղական համայնքի ղեկավարի ապրիլի 18-ին նախատեսված հերթական ընտրությունները չեն կայանա. միակ գրանցված թեկնածուն`գյուղական համայնքի գործող ղեկավար, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ Վաչագան Պողոսյանը, ապրիլի 11-ին ավտովթարի հետեւանքով

զոհվել է: Տվյալ համայնքում կնշանակվեն համայնքապետի նոր`արտահերթ ընտրություններ:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.40-ի սահմաններում, 1955 թ. ծնված Վ.Պողոսյանի վարած ՙՖորդ՚ մակնիշի ավտոմեքենան ԵրեւանՄեղրի ճանապարհից դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 14-րդ կմին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 1966 թ. ծնված Արթուր Գ.-ն եւ 1962 թ. ծնված Կամո Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply