Գերմանիայում ևս մեկ թուրք ընտանիքի տուն է այրվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 6, 2013 21:41
Գերմանիայում մի թուրք ընտանիքի բնակարանում հրդեհ է բռնկվել: Այրվող տնից հնարավոր է եղել առանց այրվածք ստանալու դուրս բերել մորը և մեկ և ութ տարեկան երկու երեխաներին, սակայն բնակարանը ամբողջությամբ մոխիր է դարձել:
«Radikal»-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան Գերմանիայի Կարսլուրե քաղաքի մոտակայքի Էթլինգեն ավանում: Հրդեհը պատշգամբի կողմից է բռնկվել և արագորեն անցել է տան ներս: Ընտանիքի հարևանների օգնությամբ մայրն ու երեխաները դուրս են բերվել տնից, ինչպես նաև փորձել են հանգցնել բռնկված կրակը: Այնուհետև դեպքի վայր է հասել հրշեջ ծառայությունը: Ծխի ազդեցությանը ենթարկված տան բնակիրները տեղափոխվել են հիվանդանոց: Հրդեհի բռնկման պատճառների մասին դեռևս վերջնական պարզաբանում չկա, սակայն ամենայն հավանականությամբ այն ծագել է երեխայի կողմից թուղթ վառելու հետևանքով:
Նշենք, որ վերջին շրջանում Գերմանիայում հրդեհների հաճախականությունը, որոնց հետևանքով տուժել են նաև թուրք ընտանիքներ, անհանգստացնում է թուրքական կառավարությանը:






Facebook
Tweet This
Email This Post
