Ադրբեջանում դպրոցի տնօրենը փորձել է ինքնասպան լինել հենց դպրոցում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 6, 2013 13:19
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի գյուղական միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը ինքնասպանության փորձ է արել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գարծակալությունը:
1964թ-ին ծնված Ֆահրադին Աբբասովը կյանքին փորձել է վերջ տալ հենց դպրոցում: Տնօրենը փակվել է իր աշխատասենյակում և ածելիով կտրել է աջ ձեռքի երակները:
Դպրոցի աշխատակիցները կոտրել էին դուռը, հայտնաբերել էին արյունաքամ եղող տնօրենին և անմիջապես տեղափոխել հիվանդանոց:
Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Առայժմ հայտնի չէ` ինչն էր ստիպել տնօրենին նման քայլի դիմել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Դիտվել է 1383 անգամ:





Facebook
Tweet This