Էրդողանը մայրսի 16-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 12:04

Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը 2013 թ. մայիսի 16-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնելու է Վաշինգտոն, հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը:
Պաշտոնական այցի շրջանակներում Էրդողանը Սպիտակ տանը հանդիպելու է նախագահ Օբամայի հետ: Հանդիպման ընթացքում կեղմերը թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, առևտրական և տնտեսական համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցերի հետ մեկտեղ կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները: Օրակարգում է նաև սիրիական զարգացումների քննարկումը:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply