ՃՏՊ՝ Երևան – Իջևան ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2013 9:40

Ապրիլի 5-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի թունելի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան – Իջևան ավտոճանապարհի 84-րդ կմ-ում կողաշրջվել է «ՈՒԱԶ» մակնիշի 32ՍՏ605 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում վարորդ՝ 1975թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է լավ:

Դիտվել է 2092 անգամ:
Print Friendly

Leave a Reply