Հրդեհներ Հայաստանում, հայտնաբերվել է դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2013 9:36

Այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 5-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում` ավտոլվացման կայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 25ա հասցեում գտնվող «Իմպերիալ» ավտոտեխսպասարկման սրահի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.28-ին, մարվել` 11.37-ին:

Այրվել է Վ. Հարությունյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 31 UU 988 պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ:

***
Հրդեհ Հովտաշատ գյուղում

Ապրիլի 5-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Սայաթ-Նովա փողոցի թիվ 14 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ս.Ղազարյանին պատկանող տան խոհանոցի փայտյա միջնապատը (0,5 քմ):

Այրվել են էլեկտրական հաշվիչներ

Ապրիլի 5-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 փողոցի 12-րդ շենքի 1-ին մուտքում այրվում է էլեկտրական վահանակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են 5 էլ. հաշվիչ և էլ. լարեր (10 գմ):

Հրդեհ արհեստանոցում

Ապրիլի 6-ին, ժամը 06.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետ ՈՒլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2ա շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել՝ 07.28-ին:

Շենքի մոտակայքում գտնվող օժանդակ շինության ներսում հայտնաբերվել է դի:

Այրվել են կենցաղային իրեր՝ 16քմ մակերեսով:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply