Շենքի արտաքին քարերի փլուզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2013 9:32

Ապրիլի 5-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատը վնասվել է:

Դեպքի վայր ժամանած համատիրության նախագահը հաղորդեց, որ տեղի է ունեցել շենքի 3-րդ հարկի պատի մասնակի փլուզում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը և տեղակալը, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի 3-րդ հարկի կողային հատվածի երեսպատման արտաքին քարերի փլուզում (մոտ 2մx3մ), 2-4 հարկերի հատվածում առկա են երեսպատման քարերի փլուզման սպառնալիք:

Հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը և շենքի արտաքին պատից հեռացրել վտանգ ներկայացնող քարերը:

Տվյալ մուտքի բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարանում:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply