Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատերազմ է հայտարարել մանկապղծությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 7:19

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատի դոկտրինի միաբանության առաջնորդ  մոնսինյոր Գերհարդ Լյուդվիգ Մյուլլերի հետ հանդիպման ընթացքում հաստատեց հոգևորականության մեջ մանկապղծության դեմ անողոք պայքարի պատրաստակամության մասին: Նա նշեց, որ խիստ միջոցներ է հարկավոր ձեռնարկել եկեղեցու ներսում ցանկացած տեսակի սեքսուալ բռնության դեմ,  ինչպես նաև`մեղավորներին լրջորեն պատժելու և նրանց  զոհերին աջակցություն ցույց տալու մասին: Այդպսով, Ֆրանցիսկոսը շարունակում է իր նախորդի` Բենեդիկտոս XVI որդեգրած գիծը, ով սկսել էր մանկապիղծներից մաքրել հոգևորականների շարքերը:

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply