Քույրերը մեկուկես տարի ապրել են եղբոր մումիայի հարևանությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 7:01

Ճապոնիայում երկու քույր իրենց տանը պատահաբար հայտնաբերել են եղբոր մումիան: Պարզվեց, որ 2010-ին 48-ամյա տղամարդը մեկուսի կյանք էր վարում ու գրեթե չէր շփվում մերձավորների հետ:

Նա գերադասում էր ազատ ժամանակն անցկացնել ննջարանում ու նույնիսկ չէր էլ բարևում քույրերին:

Կանայք պատմում են, որ ինչ որ պահ նրանք այլևս չէին տեսնում իրենց եղբորը:

“Մեզ բոլորիս հարմար էր ստեղծված իրավիճակը: Մենք իրար չէինք խանգարում, չնայած ապրում էինք նույն տանիքի տակ:Ու այդպես էլ ոչինչ չէինք իմանա, եթե այլ տեղ տեղափոխվելու առիթ չլիներ”,պատմում է նրանցից մեկը:

48-ամյա կինը պատմում է, որ մտել է եղբոր սենյակ` ավելորդ իրերը դուրս թափելու ու նկատել, որ մահճակալին սեփական եղբոր մումիֆիկացված մարմինն է:

“Ես շատ վախեցա, որ ինձ կմեղադրեն նրա մահվան համար, դրա համար էլ որոշեցի նրա աճյունի  մնացորդները լցնել տոպրակն ու գցել փողոցի  աղբամանը, խոստովանել է կինը: Օրեր անց այդ փաթեթը գտան բանվորներն ու դիմեցին ոստիկանություն:

Իրավապահ մարմիններն իրենց սեփական հետաքննությունը սկսեցին: Նրանց հաջողվեց պարզել, որ մարմինը մեկուկես տարի այդպես մնացել է իր սենյակում: Ներքին օրգաններ չեն հայտնաբերվել:Մահվան ճշգրիտ պատճառն անհայտ է, սակայն իշխանությունները եկան այն եզրահանգման, որ քույրերը նրա մահվան հետ կապ չունեն: Այդուհանդերձ, նրանք պետք է  ոստիկանությանը պարզաբանեն, թե ինչու էին  դիակն աղբանոցը գցել:

Դիտվել է 1689 անգամ:
Print Friendly

Leave a Reply