Մեկնարկել է ՙՆրանք սպասում են մեզ…՚ կարգախոսով քարոզարշավը:
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 13, 2010 16:21
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 1-ից մեկնարկել է ՙՆրանք սպասում են մեզ…՚ կարգախոսով քարոզարշավը:
Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հանրակացարանաբնակ միայնակ ծերերի սոցիալական, առողջական և հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավը բաղկացած է երկու փուլից իրազեկում և դրամահավաք: Քարոզարշավի ընթացքում հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել այս առավել կարիքավոր սոցիալական խմբի աջակցությանն ուղղված ծրագրերին:
Մարտ ամսվա ընթացքում ՀԿԽԸ ՙՆրանք սպասում են մեզ…՚ կարգախոսով քարոզարշավի շրջանակներում տեղի են ունեցել նշանակալից մի շարք իրադարձություններ, գրանցվել ձեռքբերումներ և կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ:
Քարոզարշավին միացել է ՙԶվարթնոց՚ Օդանավակայանը:
Երկու ՀԿԽԸ հանգանակության տուփեր են տեղադրվել ՙԶվարթնոց՚ Օդանավակայանի Ժամանման և Մեկնման սպասասրահներում: Բանակցություններ են տարվում նաև դյութի–ֆրի խանութներում նմանատիպ հանգանակության տուփեր տեղադրելու ուղղությամբ: Օդնավակայանում փակցվել են նաև քարոզարշավի պաստառները:
Ս.թ. մարտի 25-ին ՀԿԽԸ մի խումբ կամավորներ Երևանի մարդաշատ փողոցներում իրականցրել են սոցհարցում` հասարակության շրջանում խնդրի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը պարզելու նպատակով: Սոցհարցմանը զուգընթաց երիտասարդ կամավորները նաև տարածել են քարոզարշավի վերաբերյալ թռուցիկներ և այլ նյութեր: Սոցհարցմանը մասնակցել են 25 երիտասարդ կամավորներ, որոնք հարցման են ենթարկել մոտ 1500 քաղաքացու:
Քարոզարշավն ընդհանուր առմամբ լուսաբանվել է մոտ մեկ տասնյակ լրատվական միջոցների կողմից: Նկարահանվել է միայնակ ծերերի մասին պատմող տեսանյութ և հոդվածներ են տեղադրվել մի շարք հայտնի ինտերնետային կայքերում: Երիտասարդների շրջանակներում այս թեմայով ակտիվ քննարկումներ են ծավալվել սոցիալական կայքերում քարոզարշավի համար ստեղծված հատուկ էջերում.






Facebook
Tweet This
Email This Post
