Անօթևանների մասին ֆիլմ նկարահանելուց ռեժիսորը ցրտահարությունից մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 6:38

Անգլիայից 27-ամյա վավերագրող Լի Հալլինը մահացել է ցրտահարությունից` Նյուքասլի փողոցում բնակության փորձի ժամանակ: Կինովավերագրողը  ողբերգական վախճան է ունեցել`  հերթական նկարահանության ժամանակ:

Նա որոշել էր իր վրա փորձել, թե ինչ է անօթևան լինելը ու փողոցում ապրելը: Փորձի երրորդ օրը նա մահացավ ցրտահարությունից:

Նրան չփրկեց նույնիսկ ծանոթներից փոխառած քնապարկը: Երիտասարդի մարմինը հայտնաբերվեց ապրիլի 3-ին, քաղաքի ծայրամասում գտնվող լքված շենքում: Ոստիկանությունը դիտարկում է նաև սպանության վարկածը:

Եղանակի կանխատեսման համաձայն, Նյուքասլում ջերմաստիճանը նվազել է մինչև -4,2 0-ն, ըստ Ցելսիուսի:

“ Նա լավ մարդ էր ու իր գործի վարպետ: Նա զոհվեց, փորձելով անօթևանների խնդրի վրա ուշադրություն հրավիրել”,պատմում է մտերիմ ընկերը:

Ռեժիսորը հույս ուներ, որ այս ֆիլմով նա հնարավորություն կստանա զբաղվելու իսկական  լրագրողական հետաքննությամբ: Նա աշխատում էր նաև որպես արվեստի  ամսագրի խմբագիր և պարբերաբար հանդես էր գալիս ռադիոյով:

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply