Ալիևը թույլ չտվեց իրականացնել Երևան-Վան չվերթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 0:50

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևան-Վան չվերթը, որը պետք է սկսվեր ապրիլի 3-ին, թուրքական կողմը չեղյալ համարեց: Եթե «գաղտնի ձեռքը» վերջին րոպեին չխառնվեր այս գործըթացին, շաբաթական երկու անգամ Երևան-Վան թռիչքներ կիրականացվեին: «Ակօս»-ը փորձում է պարզաբանել չվերթի չեղյալ հայտարարման իրական պատճառները:
Երևան-Վան չվերթի իրականացումը պլանավորող թուրքական «BoraJet» ընկերությունը ոչ մի պարզաբանում չի անում, իսկ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի տնօրինությունը չվերթը չեղյալ հայտարարելու վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց փախչում է՝ չնայած «Ակօս»-ի պնդումներին և համառությանը: Իսկ ադրբեջանցի պաշտոնյաները այնպիսի անհիմն հայտարարություններ են անում, ինչպիսին է օրինակ՝ «Թռչքը շահավետ չլինելու պատճառով չիրականացվեց»:
Երևան-Վան չվերթի չեղյալ համարման որոշմամբ Ալիևի կառավարության ճնշման տակ վերջ դրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հնարավոր մի քայլի կատարմանը: Մեկ այլ ձևակերպմամբ՝ Կովկասի խաղաղության համար այս առաջընթացը, որը կարող էր շատ իմաստալից լինել, զոհ տրվեց «էներգետիկ ընկույզին»: Իսկ «Զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը անընդհատ կրկնող Անկարան, ենթարկվելով Բաքվի ղեկավարությանը, այս ամենը փորձում է քողարկել դատարկ հայտարարություններով: Սակայն բոլորիս համար էլ ակնհայտ է, որ նա չի կարողանալու այդպես հեշտորեն քողարկել ճշմարտությունը: Առանց Իլհամ Ալիևի համաձայնության, Թուրքիան Կովկասի նկատմամբ իր քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարողանում անել: Սա Իսրայելից «ներողություն խնդրելով» գովերգվող արտաքին քաղաքականության համար վերին աստիճանի տխուր մի տեսարան է:
Ավելի վաղ էլ կանխատեսելի էր, որ Թուրքիայի վրա Ադրբեջանը իր ձեռքում պահող ալիևյան կլանի ազդեցությունը և լոբին մինչև 2015 թվականը գնալով ավելի խողդող և վտանգավոր է դառնալու: Երևան-Վան չվերթի չիրականացումը Թուրքիայի վրա Ադրբեջանի ճնշման վերջին օրինակը դարձավ:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply