Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Հայաստանի խուլերի միավորման կին անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2013 20:57

Հայաստանի կույրերի միավորման շենքում կազմակերպված Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպմանը հետևելու շտապող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չմերժելով Հայաստանի խուլերի միավորման նախագահի հրավերը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցել է միավորման անդամնների նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին, քաղաքապետը շնորհավորել է կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ. «Ինձ հետ այստեղ է նաև Ստեփանակերտի քաղաքապետը և ես իմ ու իմ գործընկերոջ անունից միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք հնչել են այս մեկ ամսվա ընթացքում և մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ, սիրելի մայրեր, քույրեր և կանայք, մաղթում եմ ամենայն բարիք», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի խուլերի միավորման նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ինչպես հրավերը չմերժելու, այնպես էլ միավորմանը ցուցաբերած մշտական հոգածության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply