Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 13, 2010 15:52
Ս. թ. ապրիլի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին:
Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ առանձնազրույց Ռումինիայի նախագահի և Հայաստանի դեսպանի միջև, որի ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Ռումինիայի նախագահը շնորհավորեց նորանշանակ դեսպանին նշանակման առիթով` հավաստիացնելով նրան ռումինական իշխանությունների անվերապահ աջակցությունը և մաղթելով բեղմնավոր աշխատանք ու հաջողություն:
Դեսպան Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին, վստահեցրեց, որ բոլոր ջանքերը ներդնելու է իր առաքելությունը լավագույնս կատարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
