Շուրջերկրյա թռիչքի Է պատրաստվում արևային մարտկոցներով աշխարհում առաջին ինքնաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2009 16:15

plane_sun2011 թվականին շուրջերկրյա թռիչք կկատարի արևային մարտկոցներով աշխատող և մթնոլորտ աղտոտող նյութեր չարտանետող շարժիչով ինքնաթիռը:

Այն կլինի բացառապես արեգակնային էներգիայով աշխատող և վառելիք չօգտագործող աշխարհում առաջին ինքնաթիռը:

Ինքնաթիռի թևերի չափը կլինի նույնքան, որքան և A380 ինքնաթիռինն է: Դրանց վրա կտեղակայվեն 250 քմ մակերեսով արևային մարտկոցներ, որոնցով աշխատող շարժիչով ինքնաթիռը կկարողանա անընդմեջ թռիչքներ կատարել ցանկացած եղանակային պայմաններում:

Ինչպես սպասվում է, 2011-ին այն շուրջօրյա թռիչք կիրականացնի 30 օրվա ընթացքում` մեկական վայրէջք կատարելով յուրաքանչյուր մայրցամաքում: Օդաչուն կփոխարինվի յուրաքանչյուր հնգօրյա անընդմեջ թռիչքից հետո: Գիշերային թռիչքի խնդիրը լուծելու համար ինքնաթիռի վրա կտեղակայվեն գերթեթև լիթիումային կուտակիչներ: Օրվա ընթացքում կլանված արեգակնային էներգիան դրանցում կկուտակվի գիշերային թռիչքի համար:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply