Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների հանդիպումները կդառնան ավանդական

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2013 19:35

Այսօր խուլերի Երևանի պալատի մարզասրահում մրցեցին Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների հավաքականները: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ  Վանո Վարդանյանը, Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը և ուրիշներ:
Սկզբում երկու թիմերի խաղացողները, փոքրիկ հանդբոլիստների ձեռքից բռնած, ներկայացան խաղահարապարակ: Հնչեցին Հայաստանի և Արցախի օրհներգերը, բարձրացվեցին հայկական երկու պետությունների դրոշները:
Թիմերի հանդբոլիստների ողջույնից հետո, խաղահրապարակոււմ թեժ պայքար ծավալվեց:
Խաղը գրավիչ էր և դժվար էր ասել, թե կողմերից որ մեկին կհաջողվի հաղթել: Պայքարի ոլորտ ներգրավված խաղացողներն էլ փորձում էին տեխնիկական հնարքների իրականացմամբ դրսևորել իրենց, անել այն, ինչը տարիներ առաջ հաջողվում էր: Զգացվում էր, որ երկու թիմերի կազմերում էլ բարձրակարգ խաղացողներ են և թեև ժամանակի ընթացքում նրանք կորցրել են իրենց արագաշարժությունը, սակայն վարպետությունը մնացել է: Իսկ խաղը հիշարժան ակնթարթներով հարուստ էր: Հանդիսականներն էլ փորձում էին ծափողջույններով քաջալերել խաղացողներին:

Ի դեպ, թիմերի կազմերում բարձրաստիճան զիվորականները քիչ չէին: Մասնավորապես, Հայաստանին հավաքականի կազմում էր հանդես գալիս ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ, գեներալ Արմեն Հարությունյանը, իսկ Արցախի հավաքականի պատիվն էին պաշտպանում գնդապետի կոչում ունեցող Գագիկ և Մխիթար Ավշարյան եղբայրները:
Առաջին խաղակեսն իրենց օգտին գրանցեցին Հայաստանի ներկայացուցիչները` 12:6: Տանտերերն ի վերջո առավելության հասան 25:21 հաշվով: Արցախի հավաքականից ամենից շատ գնդակ մրցակցի դարպասը խփեց Ալեքսան Մովսիսյանը: Իսկ Հայաստանի ընտրանու ռնբարկուն Մխիթար Անտոնյան է: Նա դարձավ 8 գոլի հեղինակ:
Ի դեպ, ամբողջ հանդիպման ժամանակ հնչում էր տրամադրող երաժշտությունը: Իսկ խաղի ավարտից հետո  առաջինը միջոցառաման մասնակիցներին ողջունեց Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը հայտնեց, որ տպավորությունը մեծ է և այս մրցամարտում հաղթողներ և պարտվող չեն եղել: Երևանի և Ստափանակերտի քաղաքապետարանների ղեկավարները հուշագիրն են ստորագրել, որպեսզի սերտորոն համագործակցեն բոլոր ուղղություններով և այդ  աշխատանքները շարունակվելու են: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ կապերն ավելի ամրապնվելու են և վետերանների խաղից էլ շատ տպավորված է, այն ներկաներին մեծ բավականություն է պատճառել: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրգորյանն էլ հայտնեց, որ այս միջացառումը կդառնա ավանդական և հաջորդաբար կանցկացվի Երևանում և Ստեփանակերտում:
Ապա հուշագավաթ և թանկարժեք նվերներ հանձնվեցին Արցախի պատվիրակներին: Արցախցիները որպես ընծա ստացան նաև հանդբոլի շուրջ երկու տասնյակ գնդակներ: Թիմերի խաղացողները հուշադրոշներ փոխանակեցին:
Վերջում հրավառություն եղավ:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply