Քաղաքապետի ընդունելություն՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2013 19:23

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևանի ավագանու կին անդամներին և պատվավոր քաղաքացիներին, զանգվածային լրատվամիջոցների կին ներկայացուցիչներին, մայրաքաղաքի մշակույթի և սպորտի ոլորտների կին ներկայացուցիչներին ու համատիրությունների աշխատանքը ղեկավարող կանանց:

Ողջունելով և նախապես շնորհավորելով տոնի առթիվ, քաղաքապետը ներկա կանանց մաղթել է անսպառ հմայք ու երևանյան գրավչություն:

«Դուք մեր հասարակական կյանքում դերակատարում ստանձնած մարդիկ եք և օր օրի ավելի ու ավելի կարևորվում է ձեր ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունը տարբեր բնագավառներում: Հարգարժան տիկնայք, շնորհավորելով ձեզ, ուզում եմ նաև համոզմունք հայտնել, որ մենք միասին, օր առաջ, կունենանք այն մայրաքաղաքը, որի մասին հոգու խորքում երազում է յուրաքանչյուր հայ: Ավելի կոնկրետ, Երևան, որն ավելի լա՛վն է լինելու»,-ընդգծել է քաղաքապետը:

Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա կանանցից մի քանիսը արժանացել են քաղաքապետի պարգևների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply