ԿԲ խորհրդի նիստում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 13, 2010 15:23
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 13-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՙԷլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները՚ կանոնակարգ 16/1-ը, ՙԷլեկտրոնային փողերի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները՚ կանոնակարգ 16/2-ը և ՙՎճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը՚:
ԿԲ խորհուրդը որոշեց ՙՏրաստբանկ՚ ՓԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարել: ՙԳարանտ-Լիմենս՚ ապահովագրական ՓԲԸ-ին նոր դասով լիցենզիա տրամադրվեց (ՙՓոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն՚, որը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքին (բեռներին) անկախ փոխադրամիջոցի տեսակից), իսկ ՙՊրոԿրեդիտ Բանկ՚ ՓԲԸ-ն ստացավ ՙCգinstar Mգney Transfer՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:





Facebook
Tweet This