ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքն ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2013 19:21

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ` մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործություն ու  հավերժությունը:
Մայրության և գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատև սեր ու երջանկություն:
Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս:

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply