Երևանում բացվել է մշակույթի նոր կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2013 19:20

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Վեց տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված նորակառույց կենտրոնի բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մասնաշենքում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին և համոզվել, որ այն ապահովված ստեղծագործական խմբակների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Բարձր գնահատելով քաղաքապետարանի ու, մասնավորապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ Երևանի փրկարարական վարչության նմանատիպ նախաձեռնումներին մշտապես օժանդակելու համար, նախարարության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այն կլինի շարունակական: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հենց այդպես էլ կլինի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply