Ռուսաստանը տեղեկացնում է, որ Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրից դուրս հանել իրենց դիվանագետներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 19:20

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Մոսկվան չի հասկանում, թե ինչ նպատակով է Հյուսիսային Կորեան առաջարկել Մոսկվային և մյուս երկրներին փակել Փհենյանի իրենց դեսպանատները: Նա նաև հայտնել է, որ ինքը անհանգստացած է Կորեական թերակղզում մեծացող լարվածության պատճառով:

Պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կապ է պաշտպանում Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ գաղտնի բանակցությունների մյուս անդամների հետ՝ փորձելով պարզել այդ առաջարկության նպատակը:

Ըստ ռուսական պետական Ռիա Նովոստի լրատվական գործակալության՝ Լավրովը հայտնել է.  «Մենք շատ անհանգստացած ենք այս մեծ լարվածությամբ, որը մինչև հիմա խոսքային է եղել: Մենք ցանկանում ենք հասկանալ այդ առաջարկության պատճառները»:

Մոտավորապես երկու տասնյակ երկրներ Հյուսիսային Կորեայում ունեն դեսպանատներ: Երկրում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը ռուսական մամուլին հայտնել է, որ իրենց դեսպանատունը կանոնավոր կերպով աշխատում է:

Ռուսաստանի արտգործնախարարի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը հինգշաբթի օրը խիստ քննադատել է Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը հանդուգն արհամարհելու համար:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը քննարկում է իրենց հաջորդ քայլը Հյուսիսային Կորեայում և ավելացրել, որ իրենք Հյուսիսային Կորեայի դեսպանատների փակման վերաբերյալ առաջարկությունը դիտարկում են  որպես  ՄԱԿ-ին վտանգ ներկայացնելու փորձ:

 

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply