Ավստրալացի տղամարդը մի քանի վիսկիի համար մերկ թիավարել է կոկորդիլոսներով բնակեցված գետով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 19:16

Ավստրալացի  մերկ տղամարդը գրազը շահելու համար վտանգել է իր կյանքը՝ գերանի վրա թիավարելով կոկորդիլոսներով լի գետով:

Իր ընկերների կողմից շահագրգռված` տղամարդը մերկացել է, թիավարելու համար վերցրել է մի փայտ և թիավարել երկրի հարավային շրջաններում գտնվող Դելի գետում:

Չնայած տղամարդուն հետևում էին գետի սուր ատամներով բնակիչները՝ այնուամենայնիվ մերկ արիասիրտը կարողացել է հետ վերադառնալ նավակ և հայտարարել, որ իր մրցանակը երկու արկղ խմիչք է:

Դարվին քաղաքի հարբած բնակիչը, որը աշխատում է որպես սալարկող, գերանի վրա մնացել է երեք րոպե նախքան նավակ վերադառնալը:

Տղամարդը, չցանկանալով հրապարակել իր անունը, հայտնում է, որ ինքը մի քանի շիշ գարեջուր էր խմել և այդ պահին այդ գործողությունը իրեն լավ միտք է թվացել:

Նա Northern Territory News-ին հայտնել է, որ իրենք ձուկ չէին բռնում, քանի որ գետի հոսանքը չափազանց ուժեղ էր: Սակայն երբ ինքը հաջորդ առավոտյան արթնացել է, այդ միտքը իր համար ամենևին էլ խելացի չի թվացել:

Այս դեպքի ականատեսը հայտնում է, որ իր ընկերը ամենևին չէր մտածում խեղդվելու կամ գետի կոկորդիլոսների կերը դառնալու մասին՝ այն դեպքում, երբ կենդանիները հաճախ գերանի տեսք են ընդունում, երբ դուրս են գալիս որսի:

Ականատեսը նաև ավելցնում է, որ տղամարդը իր արարքի համար ստացել է երկու արկղ վիսկի և այդ պահին մտածում էր, որ դա միանգամայն արժե իր կյանքը վտանգելուն:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply